Նանի. Ռոնալդուի հետ ամեն ինչ կարգին է

Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Նանին 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Լյուքսեմբուրգի հետ կայացած խաղից (2:1) հետո նշել է, որ իր թիմակից Կրիշտիանո Ռոնալդուի մոտ չի նկատել տխրության նշաններ:

«Ռոնալդո՞ւն: Նա կենտրոնացած էր, ինչպես մյուս ֆուտբոլիստները: Նա տխուր չէր, նրա հետ ամեն բան կարգին է:

Մյուս խաղերում մենք պետք է ավելի ագրեսիվ խաղ ցուցադրենք: Ամեն դեպքում, մենք 3 միավոր վաստակեցինք, իսկ դա ամենակարևորն է», – Նանիի խոսքերն է մեջբերում A Bola-ն:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Ռեալ» – «Գրանադա» խաղից հետո հայտարարել էր, որ երջանիկ չէ իսպանական ակումբում:

Մարզական գործընկեր` SportArmenia.com