Բուֆոն. Կարող էինք անգամ պարտվել Բուլղարիային

Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը խոսել է 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Բուլղարիայի հետ խաղի (2:2) մասին:

«Նրանք արժանի չէին պարտության: Հաշվի առնելով այն փաստը, որ խաղի վերջնամասում մեկ ֆուտբոլիստով պակաս էինք խաղում, ապա  նրանք կարող էին նույնիսկ հաղթել մեզ:

Իհարկե, մենք ցանկանում էինք 3 միավոր վաստակել այդ խաղում, սակայն ոչ-ոքին էլ վատ արդյունք չէ»,– Բուֆոնի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

Մարզական գործընկեր` SportArmenia.com