Անցյալ շաբաթ ևս հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում անցած շաբաթվա ընթացքում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1600 կրակոց:

Ինչպես տեղեկացնում են Լեռնային Ղարաբաղի հանրապետության պաշտպանական բանակի լրատվության և քարոզչության բաժնից, ՊԲ առաջապահ զորամասերը, տուրք չտալով հակառակորդի նմանօրինակ սադրիչ գործողություններին, շարունակել են հավատարիմ մնալ հրադադարի պահպանման ռեժիմին և մարտագծի ողջ երկայնքով վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:

Մեկնաբանել