Յուվենտուսը հունվարին կփորձի ձեռք բերել Դրոգբային

Թուրինի «Յուվենտուսը», որն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ չկարողացավ իրականացնել այդ փուլում նախանշված տրանսֆերային բոլոր ծրագրերը ( թուրինյան ակումբը ցանկանում էր ձեռք բերել Էդին Ջեկոյին, Ռոբին վան Պերսիին, Դիդյե Դրոգբային), կփորձի ձեռք բերել իվուարցի հարձակվող Դիդեյ Դրոգբային հունվարին բացվող մեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այս մասին հաղորդում է Football Italia-ն՝ հղում կատարելով Tuttosport-ին։

Չինական «Շանհայ Շենհուայում» հանդես եկով Դրոգբան անհրաժեշտ էր «Յուվենտուսին» հարձակման գիծն ամրապնդելու համար։ Բացի այդ, «բյանկոներիները» խփորձեն ձեռք բերել Բիլբաոյի «Ատլետիկի» խաղացող Ֆերնանդո Լյորենտեին, չնայած իսպանական ակումբը մերժել էր ամռանը «Յուվնետուսի» կողմից արված առաջարկն՝ անտեսելով այն փաստը, որ Լյորենտեի պայմանագրի ժամկետը լրանում է 2012-ի հունիսին և նրան չվաճառելու դեպքում ֆուտբոլիստը կստանա ազատ գործակալի կարգավիճակ, իսկ ակումբը կզրվի ցանկացած տեսակի փոխհատուցումից։

Մեկնաբանել