Լավրովն ու Քլինթոնը քննարկել են ղարաբաղյան հակամարտության խնդիրը

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Վլադիվոստոկյան հանդիպումներում ի թիվս այլ հարցերի քննարկել են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը. այս մասին հաղորդում է Regnum գործակալությունը: Հանդիպումը կայացել է Վլադիվոստոկում ընթացող Ասիական-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի շրջանակում:

ՌԴ և ԱՄՆ արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարներն ակտիվորեն քննարկել են Սիրիայում իրավիճակի, Իրանի միջուկային ծրագրի ու Կորեական թերակղզու խնդիրները, անդրադարձել մերձդնեստրյան և ղարաբաղյան հակամարտությունների կարգավորման խնդիներին:

Նշենք նաև, որ հանդիպման ժամանակ Լավրովը կոչ է արել վերջ տալ Սիրիայում արյունահեղությանը, և ընդգծել, որ ԱՄՆ պատժամիջոցները` այս արաբական երկրի ու Իրանի հանդեպ, բացասաբար են ազդում ռուսաստանյան գործարարության վրա: