Որոշիչ տուրում Հայաստանի հավաքականները կխաղան ուժեղագույն կազմերով. Ստամբուլ 2012

Հայտնի են դարձել Ստամբուլում ընթացող 40-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայի որոշիչ տուրում Հայաստանի տղամարդկանց և կանանց հաավաքականների կազմերը։ Նախորդ տուրի համեմատ դրանցում փոփոխություններ տեղի չեն ունեցել։ 11-րդ տուրը կմեկնարկի Երևանի ժամանակով 12։00-ին։

Հիշեցնենք, որ տղամարդկանց մրցաշարում երեք թիմեր՝ Չինաստանը, Հայաստանը և Ռուսաստան ունեն 17-ական միավոր, և հաղթողի անունը կորոշվի հենց վերջին տուրում։

Հունգարիա վարկ. Հայաստան վարկ.
Պետեր Լեկո 2737 Լևոն Արոնյան 2816
Զոլթան Ալմասի 2713 Սերգեյ Մովսեսյան 2698
Յուդիթ Պոլգար 2698 Վլադիմիր Հակոբյան 2687
Ֆերենց Բերքեշ 2685 Գաբրիել Սարգսյան 2693

Կանանց մրցաշարում մեր հավաքականը զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը և չի պայքարում մրցանակային տեղ զբաղեցնելու համար։

Լեհաստան վարկ. Հայաստան վարկ.
Մոնիկա Սոցկո 2467 Էլինա Դանիելյան 2476
Իվետա Ռայլիչ 2412 Լիլիթ Մկրտչյան 2454
Իոլանտա Զավադսկա 2377 Լիլիթ Գալոյան 2349
Կարինա Շչեպկովսկա 2375 Մարիա Կուրսովա 2338

Մեկնաբանել