Վիտալի Կլիչկոն տեխնիկական նոկաուտով հաղթեց Մանուել Չառին (տեսանյութ)

Ուկրաինացի ծանրքաշային պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոն պարտության մատնեց Գերմանիան ներկայացնող Մանուել Չառին և 9-րդ անգամ պաշտպանեց WBC տարբերակով աշխարհի չեմպիոնական գոտին:

Կլիչկո ավագը հաղթեց տեխնիկական նոկաուտով: 4-րդ ռաունդի սկզբնամասում Կլիչկոն հարվածեց մրցակցի դեմքին, որի արդյունքում Չառը պատրվածք ստացավ աչքի հատվածում: Ռաունդի վերջնամասում Չառի դեմքն ամբողջությամբ արյան մեջ էր, մրցավարը դադարեցրեց մարտը, իսկ բժշկը որոշեց որ Մանուելը չի կարող շարունակել այն և հաղթանակը շնորհվեց Վիտալի Կլիչկոյին:

Նշենք, որ անցկացրած 3.5 ռաունդում Կլիչկոյի առավելությունն ակնհայտ էր, իսկ 2-րդ ռաունդում ուկրաինացին նոկդաունի ենթարկեց մրցակցին: Այս պարտությունն առաջինն էր 28-ամյա Չառի կարիերայում:

Մարզական գործընկեր` SportArmenia.com