Ադվոկատի անկեղծ խոստովանությունը

Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը խոսել է ժամանակին Բելգիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը թողնելու և Ռուսաստան տեղափոխվելու պատճառների մասին:

«Երբ ես «Զենիթում» էի, իմ թիմում խաղում էր Նիկոլաս Լոմբերտսը: Տաղանդավոր ֆուտբոլիստ, ոսկե տղա: Ենթագիտակցաբար, ես նրա համար գլխավորեցի Բելգիայի հավաքականը:

Ես ստանում էի 300 հազար եվրո աշխատավարձ: Դա քիչ չէ: Սակայն այդժամ ռուսները մի քանի անգամ ավել գումար առաջարկեցին: Ես չէի կարող մերժել այդ առաջարկը: Իմ տարիքում բոլորն էլ այդպես կվարվեին», – «ՊՍՎ»-ի ներկայիս մարզչի խոսքերն է մեջբերում Nieuwsblad-ը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի հավաքականում Դիկ Ադվոկատը ստանում էր 7 միլիոն եվրո աշխատավարձ:

Մարզական գործընկեր` SportArmenia.com