Իտալիայի կառավարության ղեկավար Մարիո Մոնտին առաջարկել է Եվրամիության երկրների ղեկավարներին միավորվել պոպուլիզմի դեմ պայքարում: Այս նպատակի համար վարչապետը հատուկ գագաթաժողով հրավիրելու առաջարկ է արել ԵՄ պետությունների առաջնորդներին, հաղորդում է Reuters-ը:
«ԵվՄ գրեթե յուրաքանչյուր պետության մեջ կարելի է գտնել պոպուլիզմի դրսևորում, որը վտանգում է մեր միության ամբողջականությունը»,- հայտարարել է Մարիո Մոնտին Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
Իտալիայի վարչապետը որպես գագաթաժողովի անցկացման վայր առաջարկել է Հռոմը:
Հերման վան Ռոմպեյը տեղեկացրել է, որ այդ հանդիպումը պետք է կայանար 2014թ. վերջին, սակայն ներկա պայմաններում Մոնտիի՝ հանդիպումը ավելի վաղ անցկացնելու առաջարկը լավ գաղափար է»: