Չի կարելի թերագնահատել Բորուսիային. Ժոզե Մոուրինյո

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոստովանել է, որ իրենց գլխավոր մրցակիցը ոչ միայն «Մանչեսթեր Սիթին» է, այլ նաև Դորտմունդի «Բորուսիան»: Պորտուգալացին բարձր է գնահատում վերջին 2 տարում գերմանական ակումբի առաջընթացը:

«Չեմ կարծում, որ խմբում մենք պետք է պայքարենք միայն «Մանչեսթեր Սիթիի» դեմ: Մի’ մոռացեք «Բորուսիային»: Նրանք երկու անգամ անընդմեջ հաղթել են Գերմանիայի առաջնությունը: Թիմը շատ լավ է նախապատրաստված և ունի Չեմպիոնների լիգայի խաղարկության փորձ: Իսկ նրանց մարզադաշտը և երկրպագուներն ուղղակի հիացնում են», – Մոուրինյոին է մեջբերում AS-ը:

Մեկնաբանել