Չառ. Մենամարտը հաղթեց բժիշկը

WBC տարբերակով չեմպիոնական գոտու հավակնորդ Մանուել Չառը Կլիչկոյի հետ երեկ կայացած մենամարտի 4 ռաունդում տեխնիկական պարտություն կրելուց հետո հայտարարել է, որ համաձայն չէ բժիշկի` մենամարտը դադարեցնելու որոշման հետ և ռևանշի խնդրանքով դիմել է ուկրաինացուն:

«Ես Մոսկվա էի եկել պայքարելու համար: Ինձ ճանաչողները լավ գիտեն, որ ես նահանջելու սովոր չեմ: Վիտալին մեծ չեմպիոն է, և ես նրան շատ եմ հարգում, բայց այս մենամարտը հաղթել է ոչ թե Կլիչկոն, այլ բժիշկը: Վստահ եմ, որ պետք էր փորձել փակել պատռվածքը, ոչ թե միանգամից այն դադարեցնել: Այսօր ես կարող էի աշխարհի չեմպիոն դառնալ: Վիտալի, ես ռևանշ եմ ուզում: Ես գիտեմ, որ դու չեմպիոն ես, տուր ինձ այդ հնարավորությունը»,- ասել է Չառը SE Internet-ի հետ հարցազրույցում:

Մեկնաբանել