Գյումրիում ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը շատ ցածր է

Գյումրիի թիվ 34 ընտրատարածքայի հանձնաժողովի նախագահ Էդվարդ Բաղրամյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում նշում է, որ մինչ այս պահը ամեն ինչ խաղաղ է, ընտրություններում որևէ միջադեպ չի գրանցվել՝ բացի թանաքների օքսիդացման հետ կապված խնդրից: Հանձնաժողովի նախագահը թանաքի օքսիդացման մեջ միտումնավոր քաղաքականություն չի տեսնում, այլ համարում է, որ դա տեխնիկական թերություն է՝ թանաքի օգտագործման հետ կապված:

Էդվարդ Բաղրամյանն անդրադարձել է նաև Գյումրիում ՏԻՄ ընտրությունների մասնակցության ակտիվությանը: «Այս պահի դրությամբ մասնակցողների թիվը բավականին ցածր է՝ մոտ 7%: Սա այն դեպքում, երբ ԱԺ ընտրություններին մասնակցությունը կազմում էր՝ 13-14%, այսինքն՝ շուրջ երկու անգամ ցածր է»,- ասում է թիվ 34 ընտրատարածքայի հանձնաժողովի նախագահը՝ հույս հայտնելով, որ ընտրություններում մինչև օրվա ավարտը ակտիվություն կնկատվի:

Մեկնաբանել