Ռունի. Ռոնալդուն կանգնում էր հայելու առաջ և հիանում իրենով

Marca-ն հրապարակել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիի «Պրեմիեր լիգայում անցկացրած 10 տարիներս» ինքնակենսագրական գրքից մի հատված: Գրքի այդ հատվածում հիշատակվում է նաև Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանո Ռոնալդուն:

Հիշեցնենք, որ այս 2 ֆուտբոլիստները միասին խաղացել են անգլիական ակումբում:

«Խաղադաշտ տանող միջանցքում դրված էին հայելիներ: Կրիշտիանոն մի քանի րոպե կանգնում էր դրանց առաջ և հիանում իրենով:

Իսկ ինչ վերաբերում է խոսակցություններին, նա միշտ ասում էր, որ ցանկանում է դառնալ աշխարհում լավագույն ֆուտբոլիստը: Մի անգամ նա նույնիսկ ինձ ասել է, որ արդեն հոգնել է սպասելով համաշխարհային ճանաչմանը»:

Մեկնաբանել