Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղում Պետեր Լեկոյի հետ

Ստամբուլում ընթացող Շախմատի համաշխարհային օլիմպիադայի վերջին` 11-րդ տուրի Հունգարիա – Հայաստան հանդիպման հաշիվը բացված է: Մրցաշարի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը սև ֆիգուրներով ոչ-ոքի խաղաց հունգարացիների առաջատար Պետեր Լեկոյի հետ: Հունգարիա – Հայաստան` 0.5:0.5:

Սերգեյ Մովսեսյան – Զոլտան Ալմասի, Յուդիթ Պոլգար – Վլադիմիր Հակոբյան և Գաբրիել Սարգսյան – Ֆերենց Բերքեշ պարտիաները դեռ չեն ավարտվել:

Ուկրաինա – Չինաստան հանդիպման հաշիվը բացված չէ, իսկ Ռուսաստան – Գերմանիա մրցավեճում 2 պարտիայի ավարտից հետո հաշիվը հավասար է` 1:1:

Մեկնաբանել