Գաբրիել Սարգսյանը նույնպես ոչ-ոքի է խաղում

Ստամբուլում շարունակվում է Շախմատի համաշխարհային օլիմպիադայի վերջին տուրը: Հունգարիա – Հայաստան մրցավեճում հաշիվը դարձավ 1:1: Գաբրել Սարգսյանը 4-րդ խաղատախտակի վրա 31 քայլ հետո համաձայնեց միավորը կիսել Ֆերենց Բերքեշի հետ: Հիշեցնենք, որ ավելի վաղ Լևոն Արոնյանն առաջին տախտակի վրա սևերով ոչ-ոքի էր խաղացել Պետեր Լեկոյի հետ:

Սերգեյ Մովսեսյան – Զոլտան Ալմասի և Յուդիթ Պոլգար – Վլադիմիր Հակոբյան պարտիաները դեռ չեն ավարտվել:

Մարզական գործընկեր` SportArmenia.com