Գյումրիում ՏԻՄ ընտրությունները խաղաղ են ընթանում. ԲՀԿ պատասխանատու

Գյումրիի թիվ 33 ընտրատարածքի ԲՀԿ պատասխանատու Վարդևան Գրիգորյանը ՏԻՄ ընտրություններում միջադեպեր չի գրանցել: «Ընտրակաշառքի, լարվածության միջադեպերի մասին տեղեկություններ չունեմ: Գյումրիում ամեն ինչ ընթանում է խաղաղ, քաղաքակիրթ ճանապարհով: Դուք կտեսնեք, որ այս ընտրությունը լինելու է ամենալավ ընտրությունը»,- Սիվիլնեթի հետ զրույցում ասում է ԲՀԿ պատասխանատուն:

Անդրադառնալով Գյումրիում ՏԻՄ ընտրություններին մասնակցությանը՝ ԲՀԿ պատասխանատուն նշում է. «Մասնակցության տոկոսը բավական ցածր է: Ես կարծում էի՝ Ավագանու անդամության թեկնածուների բավական մեծ թիվը ենթադրելու է մասնակցության մեծ ցուցանիշ, սակայն դեռ այդպես չէ: Հույս ունեմ, որ մինչև ընտրությունների ավարտը մասնակցության տոկոսը կմեծանա»:

Մեկնաբանել