Օլիմպիադայի պաշտոնական հեռուստաալիքը Հայաստանին անվանեց օլիմպիական չեմպիոն

Ստամբուլում ընթացող Շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը վերջին տուրում 2.5։1.5 հաշվով առավելության հասավ Հունգարիայի հավաքականի նկատմամբ։ Մեր հավաքականին կեսական միավոր բերեցին Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը և Գաբրիել Սարգսյանը, իսկ հաղթական մեկ միավորը վաստակեց Սերգեյ Մովսեսյանը։

Մեր հիմնական մրցակիցներից Չինաստանը 1։3 հաշվով պարտվել է Ուկրաինային, իսկ Ռուսաստանը 3։1 հաշվով հաղթել է գերմանացիներին։ Հայաստանն ու Ռուսաստանը վաստակում են հավասար միավորներ՝ 19, և չեմպիոնը կորոշվի լրացուցիչ ցուցանիշներով։ Այստեղ առավելություն ունի մեր հավաքականը և մեծ է հավանականությունը, որ հենց նա էլ կդառնա չեմպիոն։

Օլիմպիադայի պաշտոնական հեռուստաալիքը Հայաստանին անվանեց օլիմպիական չեմպիոն, բայց սպասում ենք…

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել