Հայաստանի հավաքականը` օլիմպիական եռակի չեմպիոն. Պաշտոնական

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ավարտվեց 40-րդ շախմատային օլիմպիադան: Հայաստանի հավաքականը վերջին տուրում 2.5:1.5 հաշվով պարտության մատնեց Հունգարիայի ընտրանուն և վաստակած 19 միավորով արժանացավ օլիմպիական չեմպիոնի կոչմանը: Նույնքան միավոր վաստակեց նաև Ռուսաստանի ընտրանին, սակայն Յուրի Դոխոյանի սաները լրացուցիչ ցուցանիշներով զիջեցին Արշակ Պետրոսյանի սաներին և բավարարվեցին արծաթե մեդալներով: 3-րդ տեղը զբաղեցրեց Ուկրաինայի հավաքականը, որը վերջին տուրում 3:1 հաշվով պարտության մատնեց Չինաստանին:

Մեր չեմպիոնները` Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանն ու Տիգրան Պետրոսյանն անցկացրին հերթական հրաշալի մրցաշարը և Հայաստանի 3-րդ օլիմպիական ոսկին նվաճեցին: Բրավո, մեր տղաներին, բրավո, մեր մարզիչ Արշակ Պետրոյանին, բրավո, Հայաստան:

Մարզական գործընկեր` SportArmenia.com