Հայ շախմատիստուհիները զբաղեցրին 6-րդ տեղը, Ռուսաստանը` օլիմպիական չեմպիոն

Ստամբուլում ընթացող Շախմատի համաշխարհային օլիմպիադայում մեր շախմատիստուհիները ևս ավարտեցին իրենց ելույթները: Վերջին տուրում Հայաստանի կանանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության հասավ Լեհաստանի բավական ուժեղ թիմի նկատմամբ և վաստակած 16 միավորով զբաղեցրեց 6-րդ տեղը:

Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը հաղթանակով ավարտեցին իրենց պարտիաները, Լիլիթ Գալոյանը պարտություն կրեց, իսկ Մարիա Կուրսովան ոչ-ոքի խաղաց:

Օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճեց Ռուսաստանի հավաքականը (19 մ.), որը միայն լրացուցիչ ցուցանիշներով առաջ անցավ Չինաստանից: Լավագույն եռյակը եզրափակեցին ուկրաինուհիները (18 մ.):