Լևոն Արոնյանը լավագույնն է առաջին խաղատախտակի վրա. Ստամբուլ 2012

Ստամբուլում ավարտված 40-րդ շախմատային օլիմպիադայում հայ գրոսմայստերները, չբավարարվելով թիմային ոսկե մեդալներով,  նվաճեցին նաև անհատական մեդալներ: Մասնավորապես` առաջին խաղատախտակի չեմպիոն դարձավ օլիմպիադայի ուժեղագույն շախմատիստ Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը, ով 10 խաղում 7 միավոր վաստակեց և ռեյտիգային 2849 միավորով  զբաղեցրեց առաջին տեղը: Այս մասին հաղորդում է մրցաշարի պաշտոնական կայքը:

Գերազանց արդյունք ցուցադրեց նաև Վլադիմիր Հակոբյանը: Վերջինս 3-րդ խաղատախտակի վրա 7.5 միավոր վաստակեց և ռեյտինգային 2803 միավորով զբաղեցրեց 2-րդ տեղը` իրենից առաջ թողնելով միայն ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին:

Սերգեյ Մովսեսյանը, ով վերջին տուրում մեր հավաքականի չեմպիոնական միավորը վաստակեց, 2-րդ տախտակի վրա զբաղեցրեց ընդամենը 16-րդ տեղը, իսկ Գաբրիել Սարգսյանը 4-րդ տախտակի` 6-րդ տեղը:

Մարզական գործընկեր` SportArmenia.com