Հայաստանի հավաքականը ստացավ Օլիմպիադայի ոսկե մեդալները (տեսանյութ)

Քիչ առաջ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ավարտվեց 40-րդ շախմատային օլիմպիադայի պարգևատրման արարողությունը: Հայաստանի ներկայացուցիչները 4 անգամ մեր դրոշով բարձարացան բեմ: Նախ պարգևատրվեց մեր կանանց հավաքականը` Ա կատեգորիայի թիմերի մեջ 3-րդ տեղը զբաղեցնելու համար, ապա Վլադիմիր Հակոբյանը արժանացավ 3-րդ խաղատախտակի արծաթե մեդալին, նրանից հետո Օլիմպիադայի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը ստացավ առաջին խաղատախտակի ոսկե մեդալը:

Եվ վերջում Օլիմպիադայի չեմպիոն Հայաստանի հավաքականի պատվին հնչեց Հայաստանի ազգային օրհներգն ու ծածանվեց հայկական եռագույնը: Եվս մեկ անգամ բրավո մեր շախմատիստներին, բրավո, Հայաստան:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել