Հայաստանի հավաքականն այսօր մեկնում է Բուլղարիա

Այսօր Հայաստանի ազգային հավաքականը մեկնելու է Բուլղարիա, որտեղ սեպտեմբերի 11-ին կանցկացնի 2014թ. Աշխարհի գավաթի ընտրական հանդիպումը Բուլղարիայի հավաքականի հետ:

Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը Մալթայում անցկացրած վերջին օրվա համար նախատեսել էր վերականգնողական միջոցառումներ և տակտիկական պարապմունքներ: Բացի դրանից, հավաքականը մեկնել էր զբոսանքի Սլիեմա քաղաք: Այս մասին հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել