2014 թվականի աշխարհի առաջնությունը Վրաստանում. Վիսենտե Դել Բոսկե

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն մեծ նշանակություն է տալիս 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Վրաստանի հետ կայանալիք առաջին խաղին: Այս մասին հաղորդում է AS-ը:

«Պետք է նշեմ, որ 2014 թվականի աշխարհի առաջնությունը սկսվում է ոչ թե Բրազիլիայում, այլ Վրաստանում: ՀԱՀ-ում նվաճաց չեմպիոնական տիտղոսը պաշտպանելու համար պետք է ձեռք բերենք եզրափակիչ փուլի ուղեգիր: Մեր ֆուտբոլիստները գիտեն, որ դժվար պայքար է սպասվում, և ամեն մի վրիպում կարող է շատ թանկ նստել մեզ վրա »,- ասել է իսպանացի մասնագետը:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել