ՏԻՄ ընտրությունների մասնակցությունը կազմել է 49,52%

Սեպտեմբերի 9-ին Հայաստանի մի շարք համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընտրողների մասնակցությունը, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն, կազմել է 49,52%:

Քվեարկելու իրավունք ունեցող 968 643 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 479 625 ընտրող:

Մասնակցության ամենացածր ցուցանիշը գրանցվել է Արմավիրի Գայ համայնքում՝ 15,01%, իսկ ամենաբարձրը՝ Սյունիքի Արավուս գյուղում՝ 93,81%: