Թբիլիսիում հասարակական տրանսպորտի գները կվերանայվեն

Թբիլիսիի քաղաքապետարանը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ, որով առաջարկվում է հանրային տրանսպորտից օգտվելու գնագոյացման նորացված համակարգ, հաղորդում է  վրացական GHN գործակալությունը։

Նախաձեռնության համաձայն՝ բոլոր ուղևորները, որոնք հասարակական տրանսպորտից օգտվելու համար վճարում են էլեկտրոնային քարտով, առաջին երթեևեկության համար վճարելով 50 թեթրի (մոտ 110 դրամ), հաջորդ 1,5 ժամվա ընթացքում  հասարակական այլ տրանսպորտից կարող են օգտվել անվճար։

Քաղաքապետարանում նշում են, որ այս նորույթը կարևոր է այն ուղևորների համար, որոնք պարբերաբար օգտվում են հանրային տրանսպորտից։

Ներկայում Թբիլիսում հանրային տրանսպորտից օգտվելու համար էլեկտրոնային քարտերով վճարում է ավելի քան 1 մլն մարդ։