Սամվել Բալասանյանը՝ Գյումրիի քաղաքապետ

Սեպտոմբերի 9-ին Գյումրիում կայացած քաղաքապետի ընտրություններում հաղթել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Սամվել Բալասանյանը: Ինչպես հաղորդում է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքը, նախնական տվյալներով Սամվել Բալասանյանը հավաքել է 27 500 ձայն:

Երկրորդ տեղում ՀՅԴ ներկայացուցիչ Հովսեփ Սիմոնյանն է, որը ստացել է 10 281 ձայն:

Անկուսակցական Անդրանիկ Ավետիսյանը և Սպարտակ Պետրոսյանը հավաքել են համապատասխանաբար 2 458 և 2 130 ձայն:

Գյումրիում գրանցված 125 657 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 46 093 քաղաքացի:

Մեկնաբանել