«Ավատար 4»-ը կլինի սյուժետային գծի նախապատմությունը

Եթե «Ավատարի» հեղինակները որոշեն ֆիլմի չորրորդ մասը նկարահանել` այն կլինի ոչ թե ֆիլմի շարունակությունը, այլ նախապատմությունը (պրիկվել): Այս մասին MTV հեռուստաալիքի հետ զրույցում հայտնել է ֆիլմի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը:

«Սցենարի և ոչ մի տող դեռևս գրված չէ, սակայն ֆիլմի չորրորդ մասում խոսքը, ըստ ամենայնի, կգնա ավելի վաղ Պանդորա կատարած արշավների մասին, կցուցադրվի նոր աշխարհի հետազոտության գործընթացը: «Ավատար 4»–ը կոչված է լրացնել սյուժետային հիմնական գիծը: Թերևս անհրաժեշտ կլինի նոր հերոսներ ստեղծել. սա է մեր պլանը», – ասել է Քեմերոնն ու հավելել, որ ոչ մի դեպքում չի ցանկանում կրկնել «Աստղային պատերազմների» ճակատագիրը, պարզապես նախագծի նման զարգացումը տրամաբանական է պատմությունն ավելի ամբողջական դարձնելու տեսանկյունից:

Քեմերոնը հաստատել է նաև, որ ներկայում աշխատում է «Ավատար 2» և «Ավատար 3» մասերի վրա, որոնց նկարահանումը տեղի է ունենալու միաժամանակ:

Մեկնաբանել