Պարաօլիմպիական խաղերի դրոշը փոխանցվեց Ռիո դե Ժանեյրոյին

Միջազգային պարաօլիմպիական կոմիտեի նախագահ Ֆիլիպ Կրեյվենը Լոնդոնի Պարաօլիմպիական խաղերը պաշտոնապես հայտարարեց փակված:

Կրեյվենը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր մասնակցել և աջակցել էին Խաղերի կազմակերպմանը, այդ թվում` զինվորականներին, ամբողջ տեխնիկական անձնակազմին և բժիշկներին:

Այդուհետ տեղի ունեցավ պարաօլիմպիական դրոշի փոխանցման հանդիսավոր արարողությունը: Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը դրոշը հանձնեց Ֆիլիպ Կրեյվենին, իսկ վերջինս այն փոխանցեց Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետ Ռիո Էդաուարդո Պաեշին:

Մեկնաբանել