Վանաձորում քաղաքապետ է վերընտրվել Սամվել Դարբինյանը

Վանաձորում սեպտեմբերի 9-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում վերընտրվել է գործող քաղաքապետ, հանրապետական Սամվել Դարբինյանը։ 

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ նախնական տվյալներով Սամվել Դարբինյանի օգտին քվեարկել է 21 321 ընտրող։ Երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Էդիկ Կարախանյանն է, որը ստացել է 13 091 ձայն։

Վանաձորի քաղաքապետի պաշտոնին հավակնող մյուս թեկնածուներից Կարեն Թումանյանը ստացել է 4 249, Տարոն Ապրեսյանը՝ 2 421, Տիգրան Գրիգորյանը՝ 1 287 քվե։