Գեներալ Մանվելի որդին վերընտրվել է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնում

Սեպտեմբերի 9-ին Էջմիածնում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններում հաղթել է ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի (գեներալ Մանվելի) որդին` գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:

Ինչպես հաղորդում է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը, ըստ նախնական տվյալների, Կարեն Գրիգորյանը հավաքել է 12 468 ձայն:

«Գործիք» ՍՊԸ աշխատակազմի ղեկավար Արմինե Հովհաննիսյանը ստացել է 1 057 ձայն:

Էջմիածնում գրանցված 43 138 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 14 435 քաղաքացի: