Աղթամար կղզում կրկին պատարագ է մատուցվել

Սեպտեմբերի 9-ին Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվել է պատարագ: Մասնակցել է մի քանի հարյուր մարդ Հայաստանից, սփյուռքից, հայեր Դիարբեքիրից, Սասունից: Արարողությանը ներկա է եղել նաև Կ. Պոլսի հայոց պատիրարքի փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը: Turkiyegazete-ն հաղորդում է, որ երբ «Ակունք» երգի-պարի համույթի կատարման ժամանակ մասնակիցները պարզել են Հայաստանի դրոշը, կղզում լարվածություն է առաջացել, որը կարճ ժամանակ անց հարթվել է:

Հիշեցնենք, որ արդեն երրորդ անգամ կզղում պատարագ է մատուցվում Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի թույլտվությամբ:

Աղթամար կզղու Սուրբ Խաչ եկեղեցին կառուցել է Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունին 915-921թթ.:

Մեկնաբանել