Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվում է մանդատից

Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրել է մանդատը վայր դնելու մասին դիմում: Ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթի լրագրողը, այս մասին քիչ առաջ ԱԺ նիստին հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

«Ժառանգության» լրատվական ծառայության հաղորդմամբ՝ կուսակցության վարչությունը սեպտեմբերի 9-ի նիստում հավանություն է տվել Րաֆֆի Հովհաննիսյանի զեկուցմանը և նախագահական ընտրություններին ընդառաջ հարգել է պատգամավորական մանդատը չվերցնելու նրա որոշումը:
«ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո 15 օրվա ընթացքում պատգամավորը գրավոր դիմումով հետ չի վերցնում հրաժարականի դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում է Ազգային ժողովի նախագահը և հնգօրյա ժամկետում ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Մեկնաբանել