Россия 1-ի անդրադարձը Սաֆարովի գործին

Ռուսական Россия 1 հեռուստաալիքը իր Вести недели հաղորդման շրջանակում անդրադարձել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին 2004թ. ՆԱՏՕ-ի դասընթացներից մեկի ժամանակ կացնով սպանած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի գործին:

Սաֆարովի լուսանկարի ֆոնին՝ Россия 1-ը մեջբերել է նրա խոսքը` Գուրգեն Մարգարյանին սպանելու դրդապատճառների մասին. «Բանակը ինձ ուղարկել էր կուրսերի, մեզ հետ կար նաև երկու հայ: Սկզբում բարևում էին, ասում «hi», ես նրանց չէի պատասխանում: Մի անգամ նրանք քայլում էին իմ կողքով, հայերեն «քչփչում» և ժպտացին դեմքիս: Այդ պահին ես որոշեցի սպանել նրանց` գլուխները կտրել»:

Հիշեցնենք, որ Հունգարիայի կողմից Ադրբեջանին արտահանձնվելուց հետո Սաֆարովին նախագահի մակարդակով ներում շնորհվեց: Նույն օրը Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Մեկնաբանել