Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ԱԳՆ հյուպատոսական վարչության պետը

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում, կաշառք ստանալու կասկածանքով, սույն թվականի սեպտեմբերի 9-ին ձերբակալվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության Հյուպատոսական վարչության պետ Հակոբ Հաջի-Հակոբյանը, հաղորդում են ԱԱԾ մամուլի ծառայությունից:

Հակոբ Հաջի-Հակոբյանը «Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայական ստանալու կարգ»-ի պահանջների խախտմամբ արտերկրում գտնվող քաղաքացիներից, բացի օրենքով նախատեսված պետտուրքի գումարից, միջնորդների միջոցով, որպես կաշառք պահանջել և ստացել է հավելյալ գումարներ:

ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել