Լյուքսեմբուրգի փոխվարչապետը կայցելի Հայաստան

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով սեպտեմբերի 11-12-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը, հաղորդում են ՀՀ արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Այցի ընթացքում Լյուքսեմբուրգի նախարարին կընդունեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Տեղի կունենան Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարների բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը:

Ասելբորնը կայցելի նաև Ծիծեռնակաբերդ, որտեղ ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Մեկնաբանել