Բուլղարիա – Հայաստան. Բուքմեյքերները Բուլղարիային բացահայտ ֆավորիտ են համարում

Վաղը կայանալիք Աշխարհի առաջնության ընտրական փուլի 2-րդ տուրի Բուլղարիա – Հայաստան հանդիպման բացահայտ ֆավորիտն, ըստ բուքմեյքերների` Բուլղարիայի հավաքականն է:

Հիշեցնենք, որ առաջին տուրից հետո Հայաստանի հավաքականը վասատակած 3 միավորով միանձնյա գլխավորում է B խումբը: Մեր ընտրանին մեկնարկային խաղում հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտության մատնեց Մալթային, իսկ բուլղարացիները սեփական հարկի տակ ոչ-ոքի (2:2) խաղացին Եվրոպայի փոխչեմպիոն Իտալիայի հետ:

Այսպիսով, բուքմեյքերները Բուլղարիայի հավաքականի հաղթանակը գնահատում են 1.69 – 1.76 գործակցով, իսկ Հայաստանի հավաքականի հաղթանակն ստացել է 4.8-5.2 գործակիցը:

Բուլղարիա – Հայաստան

Marathonbet – 1 – 1.76, x – 3.75, 2 – 5.2

Fonbet – 1 – 1.7, x – 3.5, 2 – 4.8

Vivaro – 1 – 1.69, x – 3.55, 2 – 5.2

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել