Ազգային ժողովն այսօր չի քննարկի Վերահսկիչ պալատի 2011թ. տարեկան զեկույցը: Ինչպես խորհրդարանի նիստին հայտարարել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, զեկույցի քննարկման ժամկետը երկարաձգվել է՝ տեխնիկական խնդիրներով պայմանավորված:
Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ նման առաջարկով հանդես է եկել Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: