Քալաձեն զգուշացնում է Իսպանիայի հավաքականին Թբիլիսիում կայանալիք խաղից առաջ

Վրաստանի հավաքականի պաշտպան Կախա Քալաձեն Աշխարհի 2014թ.-ի առաջնության ընտրական փուլի Իսպանիայի հավաքականի հետ խաղից առաջ հայտարարել է, որ Վիսենտե Դել Բոսկեի սաների համար այս հանդիպումը հեշտ զբոսանք չի լինի:

«Միայն այն, որ Իսպանիայի հավաքականի պես ուժեղ թիմը ժամանել է Վրաստան, արդեն հաճելի է: Այս թիմը վերջին 4 տարիներին հաղթել է հնարավոր բոլոր մրցանակները, այնպես որ մեր ֆուտբոլիստները մոտիվացված կլինեն: Սակայն կարող եմ ասել, որ իսպանացիների համար այս խաղը հեշտ չի լինի, չնայած որ նրանք շատ ավելի ուժեղ են», – Քալաձեի խոսքերը մեջբերում է AS-ը:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել