Կքննարկվի « Տիկնիկները հանուն խաղաղության`Միջերկրականի ավազանի և արաբական աշխարհի երկրներում» ծրագիրը

«Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնին այս տարի մասնակցելու  է Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության նախագահ Դադի Փուդումջին` Հնդկաստանից: Ինչպես տեղեկացնում են Մշակույթի նախարարությունից` Հայաստանում Դադի Փուդումջին նախարարի հետ քննարկելու է այս տարի Չինաստանի Չենդու քաղաքում անցկացված Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության XXI համաժողովի արդյունքները, մասնավորապես` Հայաստանի պատվիրակության կողմից ներկայացված և համաժողովի  հավանությանն արժանացած նոր առաջարկ-նախաձեռնությունը` «Տիկնիկները հանուն խաղաղության Միջերկրականի ավազանի և արաբական աշխարհի երկրներում» ծրագիրը:

Ըստ այդ ծրագրի՝ հատուկ նավը կտեղափոխի տիկնիկային թատերախմբերին Միջերկրական ծովի ավազանի երկրներ, որտեղ նրանք հանդես կգան ներկայացումներով  և տոնախմբություններ կկազմակերպեն` հանուն խաղաղության: