Կոտայքը նոր փոխմարզպետ ունի

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության նախագահի 1997թ. մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետով՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Կարեն Մարգարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Կոտայ­քի մարզպետի տեղակալ, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:

Կարեն Մարգարյանը Հանրապետական կուսակցության անդամ է:

Հիշեցնենք, որ Կոտայքի նախկին փոխմարզպետ, հանրապետական Լևոն Միքայելյանը ձերբակալվել էր դպրոցի տնօրենից 40 հազ. դրամ կաշառք վերցնելու պահին:

Մեկնաբանել