Օզիլ. Ես մարդ եմ, ոչ թե մեքենա

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը, մեկնաբանելով այս մրցաշրջանում քիչ խաղային պրակտիկա ստանալու վերաբերյալ հարցը, հայտարարել է, որ մարդը մեքենա չէ:

«Հավաքականի խաղերից հետո ես ամենևին էլ հոգնած չեմ, բայց թե ես, թե Սամի Խեդիրան գիտենք, որ «Ռեալում» մարզումներին պետք է ջանք չխնայել: Ես մարդ եմ, ոչ թե մեքենա»,-ասել է նա APA գործակալության հետ զրույցում:

Միևնույն ժամանակ Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը գովեստի խոսքեր է ասել Օզիլի հասցեին.

«Նա հիանալի է աշխատում գնդակով և գիտի, թե ինչպես է պետք անցնել մրցակիցներին: «Ռեալը» լավ հավասարակշռված թիմ ունի: Միանգամայն նորմալ է, որ Մեսութը և Խեդիրան ոչ միշտ են խաղում»:

Մեկնաբանել