Աջափնյակի մի մասը սեպտեմբերի 11-ին կջրազրկվի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վերանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 11-ին՝ ժամը 10:00-22:00-ին, կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան, Էստոնական, Շինարարների, Առաքելյան, Արզումանյան, Աբելյան, Եղիազարյան, Ջանիբեկյան, Սիսակյան փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Պատճառված անհանգստության համար ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը:

Մեկնաբանել