Վստահ եմ՝ կհաղթենք Հայաստանին. Լյուբոսլավ Պենև

Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լյուբոսլավ Պենևն այսօր մամլո-ասուլիս է տվել վաղը կայանալիք Հայաստանի հավաքականի հետ խաղից առաջ: Նա վստահություն է հայտնել է, որ իր ֆուտբոլիստներին կհաջողվի դրական արդյունքի հասնել Հայաստանի հետ խաղում, ինչպես նաև խոսել է թիմի առանցքային պաշտպան Իվան Իվանովի վնասվածքի մասին:

«Իվանը մարզվել է այսօր ժամ ու կես և իրեն լավ է զգացել: Նա գրեթե ապաքինվել է վնասվածքից: Մենք մեկ ու կես օր ունենք, և նա կարող է հասցնել վերականգնվել մինչև խաղը:

Մեզ համար Հայաստանի հավաքականը հանելուկ չէ: Մենք հետևել ենք նրանց անցած ընտրական փուլում: Հայերը մի քանի ուժեղ ֆուտբոլիստներ ունեն:

Երբեք չեմ ասում, որ պարտադիր հաղթելու ենք, քանի որ դա լարվածություն է առաջացնում: Մենք պատրաստվում ենք խաղալ հաղթանակի համար: Մենք պետք է ամեն ինչ անենք միավորներ վաստակելու համար: Ես հավատում եմ մեր հաջողությանը և վստահ եմ՝ կհաղթենք», – Պենևի խոսքերը մեջբերում է Sporta.bg կայքը:

Մեկնաբանել