Նովակ Ջոկովիչն ու Էնդի Մարեյը US Open-ի եզրափակչից առաջ միասին ֆուտբոլ են դիտել

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը պատմել է, որ ՍS Open-ի եզրափակիչում իր մրցակից Էնդի Մարեյի հետ միասին դիտել է Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում իրենց ազգային հավաքականների մրցավեճը: Հիշեցնենք, որ Ջոկովիչ – մարեյ եզրափակիչը կկայանա այսօր կեսգիշերին։

«Կիսաեզրափակիչից առաջ Էնդիի հետ միասին համակարգչով նայում էինք խաղը: Մենք խոսում էինք ֆուտբոլի մասին: Աշխատում էինք լուռ հետևել, բայց յուրաքանչյուրս ներքուստ երկրպագում էր իր երկրի հավաքականին (ծիծաղում է)», – Ջոկովիչի խոսքերն է մեջբերում US Open-ի պաշտոնական կայքը:

Մեկնաբանել