Բրազիլիան 8 անպատասխան գնդակ ուղարկեց Չինաստանի դարպասը (տեսանյութ)

Այս գիշեր Բրազիլիայի հավաքականը հերթական ընկերական հանդիպումն է անցկացրել: Մանո Մենեզեսի սաները, որ նախորդ շաբաթ 1:0 հաշվով պարտության մատնեցին ՀԱՀ-ի ընտրանուն և ոչ այնքան տպավորիչ խաղի համար արժանացան սեփական երկրպագուների սուլոցներին, ողջ զայրույթն արտահայտեցին Չինաստանի հետ խաղում` 8 անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը:

Նեյմարն, ով ամենաշատ սուլեցներն էլ լսել նախորդ խաղում, 3 գնդակ (26 ր., 53 ր., 59 ր.) ուղարկեց չինացիների դարպասը: Գոլերի հեղինակներ դարձան նաև Ռամիրեսը (23 ր.), Լուկաս Մոուրան (49 ր.), Հալկը (52 ր) և Օսկարը (74 ր.), իսկ Սյան Լյուն 69-րդ րոպեին դարձավ ինքնագոլի հեղինակ:

Մարզական գործընկեր` SportArmenia.com