Էնդի Մարեյը նվաճում է US OPEN-ի չեմպիանական տիտղոսը (ֆոտոշարք)

Երեկ Նյու Յորքում վերջապես կայացավ ԱՄՆ թենիսի բաց առաջնության տղամարդկանց մրցաշարի 2012 թվականի հետաձգված եզրափակիչը։ Հիշեցնենք, որ եղանակային վատ պայմանների պատճառով այն կիրակի օրվանից տեղափոխվել էր երկուշաբթի։

Եզրափակիչում Էնդի Մարեյը կարիերայի ընթացքում առաջին անգամ նվաճեց «Մեծ սաղավարտի» մրցաշարի տիտղոս՝ առավելության հասնելով սերբ Նովակ Ջոկովիչի նկատմամբ՝ 7:6, 7:5, 2:6, 3:6, 6:2։

Մինչ այս պահը Մարեյը չորս անգամ մասնակցել էր «Մեծ սաղավարտի» մրցաշարարերի եզրափակիչներին, այդ թվում՝ US Open-ի 2008թ.-ի եզրափակչին, սակայն չէր կարողացել հասնել հաջողության։ Հիշեցնենք, որ բրիտանացին այս տարի հաղթել է նաև Լոնդոն 2012-ի օլիմպիական մրցաշարը։