Տիկնիկային թատրոնի ղեկավարը կպատմի իր մասին

«Ճանապարհ դեպի քեզ» խորագրով երեկոների շարքում սեպտեմբերի 13-ին «Մոսկվայի տանը» տեղի կունենա հանդիպում Երևանի Հովհ․ Թումանյանին անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական գեղավար և տնօրեն Ռուբեն Բաբայանի հետ: «Արմենպրես» լրատվականի փոխանցմամբ՝ Բաբայանը պատմելու է իր անցած ստեղծագործական ուղու մասին, պատասխանելու է հանդիսատեսի հարցերին:

Ռուբեն Բաբայանն արդեն 15 տարի ղեկավարում է Տիկնիկային թատրոնը, որտեղ տարեկան խաղացվում է 400-ից ավել ներկայացում՝ ավելի քան 60 հազար հանդիսատեսի համար:

«Ճանապարհ դեպի քեզ» շարքի շրջանակում հանդիպումներ են տեղի ունեցել ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի, Ռուբեն Գևորգյանցի և այլ արվեստագետների հետ:

Մեկնաբանել