Պերուացիները քարկոծել են Արգենտինայի հավաքականի ավտոբուսը (տեսանյութ)

Պարզվում է՝ Պերուն, մեղմ ասած, անհյուրընկալ երկիր է։ Աշխարհի առաջնության որակավորման փուլի Պերու – Արգենտինա խաղին ժամանած հյուրերի հավաքականին երեկ դիմավորեցին «Կրիշտիանո, Կրիշտիանո» վանկարկումներով՝ փորձելով նյարդայնացնել արգենտինացիների առաջատար Լիոնել Մեսսիին, իսկ այսօր ավտոբուսը ենթարկվել է հարձակման։ Քարկոծման հետևանքով կոտրվել են այդ փոխադրամիջոցի ապակիները։ Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։

Մարզական գործընկեր` SportArmenia.com

http://youtu.be/OY8aOnBaRa4