Պուտինը կորցրել է «հերոսի» իմիջը

Ռուսաստանի քաղաքացիները դադարել են Վլադիմիր Պուտինին ընդունել՝ որպես «հերոս»․ տասը տարվա ընթացքում (2002-2012 թթ․) նա կորցրել է իր համախոհների 1/4-ի աջակցությունը, վկայում է Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսական կենտրոնի հետազոտությունների դինամիկան։ Քաղաքացիների թիվը, որոնց վրա Պուտինը դրական տպավորություն է թողնում, այս ընթացքում կրճատվել է 20%-ով (79%-ից մինչև 59%), ընդ որում՝ 8%-ից մինչև 22% աճել է նրանց թիվը, որոնց վրա նա ավելի շուտ բացասական տպավորություն է թողնում, գրում է ռուսական «Կոմերսանտ» թերթը։

Արդեն 2012թ․ «դադարեց գործել պուտինյան միֆը, երբ բնակչությունը պարոն Պուտինին ընդունում էր՝ որպես հերոս, որն ունակ է երկիրը ազատել խնդիրներից»,- ասել է թերթին ռուս քաղաքագետ, ՌԴ Հանրային պալատի անդամ Դմիտրի Օռլովը։ Իսկ ՌԴ Գիտությունների ակադեմիայի Սոցիոլոգիայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Լեոնտի Բիզովը Ռուսաստանի նախագահի կոշտ հռետորաբանության և օրենսդրության խստացման մեջ տեսնում է պահպանողական մեծամասնության աջակցությունն ուժեղացնելու «ձղաջգային փորձեր»։

Սակայն վերականգնել իր նկատմամբ սերը՝ որպես «ազգի առաջնորդի», օրինակ, այնպիսի ակցիաների միջոցով, ինչպիսին է սպիտակ կռունկների հետ թռիչքը, նրան չի հաջողվի, կարծում է փորձագետը։ Անգամ իր ավանդական ընտրազանգվածին «Պուտինը ավելի ու ավելի քիչ է դուր գալիս՝ որպես անհատականություն», ու նրան մնում է դիմել իր «անփոխարինելիությանը՝ որպես քաղաքական գործիչ», վստահ է սոցիոլոգը։

Մեկնաբանել