ԱԺ-ին ներկայացվում է Վերահսկիչ պալատի 2011թ. տարեկան զեկույցը

Այս պահին Ազգային ժողովում զեկուցում է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, որը ներկայացնում է Վերահսկիչ պալատի 2011թ. տարեկան զեկույցը: Զեկույցի ներկայացմանը կհաջորդի հարցուպատասխանը, որին կհաջորդեն պատգամավորների ելույթները:

Նշենք, որ զեկույցի ներկայացումը նախատեսվում էր սեպտեմբերի 10-ին, սակայն քննարկման ժամկետը երկարաձգվել էր՝ տեխնիկական խնդիրներով պայմանավորված:

Վերահսկիչ պալատի 2011թ. տարեկան զեկույցին կարելի է ծանոթանալ այստեղ: